1 / 24

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Զեկուցող՝ Արեգ Գրիգորյան Երևան 0070, Ս. Վրացյան 73 Հեռ.՝ ( + 37410) 578 453, 578 455 , Ֆաքս՝ ( + 37410) 578 456 ktak@arminco.com, www.ktak.am. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ (ԿՏԱԿ)

Télécharger la présentation

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Զեկուցող՝ Արեգ ԳրիգորյանԵրևան 0070, Ս. Վրացյան 73 Հեռ.՝ (+37410) 578 453, 578 455, Ֆաքս՝ (+37410) 578 456ktak@arminco.com, www.ktak.am ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  2. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ (ԿՏԱԿ) Ստեղծվել է Հայաստանի կառավարության 2004 թվականի մարտի 11-ի հ.408-Ն որոշմամբ՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում։ Գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրում ու դրա շարունակականության ապահովում

  3. Իրականացվող հիմնական ծրագրերը • Հայաստանիդպրոցներիինտերնետայինցանցի (ՀԴԻՑ) կառավարում ու սպասարկում, • Շարժականինտերնետային-համակարգչայինկայանի(ՇԻՀԿ) շահագործում • «Կրթականհամալիրէջ» պորտալիշահագործում • Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) շահագործում • համակարգչային սարքավորումներով դպրոցների համալրում • ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում • ուսումնաօժանդակ ձեռնակների ստեղծում, դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնում • համակարգչային ծրագրերի արտոնագրման գործընթացի կազմակերպում • կրթության ոլորտում իրականացվող ՏՀՏ ծրագրերի համակարգում • Ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով։

  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ ՀԴԻՑ–ն ընդգրկում է երկրի բոլոր մարզերում տեղաբաշխված 644 դպրոցներ: Այն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է: ՀԴԻՑ-ը կրթական էլեկտրոնային միջավայր է` տեղեկատվություն հաղորդելու և փոխանակելու հսկայական հնարավորություններով: ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում տեղադրված են «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը, կրթության կառավարման տեղեկատվական շտեմարանը: ՀԴԻՑ–ի միջավայրում տեղեկատվությունը փոխանակվում է ինչպես դպրոցների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին դպրոցների միջև՝ ուղղաձիգ և հորիզոնական ուղղություններով: Նախատեսվում է 2010թ. ընթացքում ՀԴԻՑ–ում ընդգրկել շուրջ 700 դպրոցներ:

  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ Ցանցի դպրոցների տեղաբաշխումըԱրարատի մարզ 72 դպրոցԱրագածոտնի մարզ 45 դպրոցԱրմավիրի մարզ 58 դպրոցԳեղարքունիքի մարզ 66 դպրոցԿոտայքի մարզ 59 դպրոցԼոռու մարզ 62 դպրոցՇիրակի մարզ84 դպրոցՍյունիքի մարզ59 դպրոցՏավուշի մարզ 33 դպրոցՎայոց ձորի մարզ 17 դպրոցԵրևան89 դպրոցԸնդամենը 644 դպրոց

  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ Վերապատրաստումներ Նախապատրաստվել և հայտարարվել են՝ • «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման մրցույթը: Վերապատրաստման ծրագիրը կազմվել է դպրոցների ներքին ցանցերի և ցանցային սարքավորումների տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից։ • «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման մրցույթը։ Վերապատրաստման ծրագիրը կազմվել է ինտերնետային կրթական պաշարներն ուսումնական գործընթացում արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից։

  7. ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՇԻՀԿ-ը ստեղծվել է 2008 թվականին «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում» բյուջետային ծրագրի շրջանակներում : ՇԻՀԿ–ը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով: Այն ունի անխափան վթարային էլեկտրասնուցման աղբյուր, օդորակման և ջերմակար–գավորման, հրդեհային ահազանգման և հակա–առևանգման համակարգեր: ՇԻՀԿ-ի համակարգչային դասասենյակն ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար:

  8. ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՇԻՀԿ–ի աշխատավայրերը

  9. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ Համակարգիչների շրջանառու համակարգի շրջանակներում ԿՏԱԿ–ն իրականացնում է կազմակեր–պական աշխատանքներ՝ դիմում–հայտերի ընդունում, վերլուծում, գրանցում և լրացուցիչ համաձայնա–գրերի (պայմանագրերի) կնքում. 2007 թվական՝ 329 դիմում հայտեր, 289 լրացուցիչ համաձայնագրերև 1296 համակարգիչներ, 2008 թվական՝ 171 դիմում հայտեր, 307 լրացուցիչ համաձայնագրեր և 1131համակարգիչներ, 2009 թվական՝ 148 նվիրաբերության պայմանագրեր և 700 համակարգիչներ։ Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԿՏԱԿ–ը շահագործում է դպրոցների համակարգչային սարքավորումների տվյալների շտեմարանը՝ իրականացնում դպրոցներում առկա սարքավորումների ընթացիկ հաշվառում, տվյալների մուտքագրում և վերլուծություն, տեղեկատվության տրամադրում շահագրգիռ կազմակերպություներին։

  10. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • www.armedu.am ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերով, ստեղծվել է Հայաստանի դպրոցների «Կրթական համալիր էջ» պորտալը, որն իր մեջ ներառում է՝ • տեղեկատվություն Հայաստանի կրթական համակարգի, իրականացվող ծրագրերի, հայ–տարարվող մրցույթների, նորությունների, • քննարկվող նախագծերի մասին • ուսումնամեթոդական նյութեր, իրավական և կրթական փաստաթղթեր, մեթոդական նյու–թեր, կրթական պաշարներ, օգտակար հղում–ներ • համագործակցության վիրտուալ միջավայ–րեր և բաժանորդագրման ու էլեկտրոնային փոստի տրամադրման ծառայություններ

  11. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • www.armedu.am

  12. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • www.armedu.am • Էլեկտրոնային բովանդակության 3–րդ • համահայկական մրցույթում • «Կրթական համալիր էջ» պորտալը • ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի • «Էլեկտրոնային ուսուցում» անվանակար–գում դարձել է հաղթող • ներկայացվել և մասնակցել է միջազգային մրցույթի :

  13. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • www.armedu.am Կրթական կազմակերպություններ • Կրթության և գիտության նախարարության • Ստորաբաժանումներ • Կրթական հասարակական կազմակերպու– • թյուններ • Ուսումնական հաստատություններ • – նախադպրոցական • – նախնական և միջին մասնագիտական • – հանրակրթական • – բարձրագույն Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ • Կրթության պետական տեսչություն • աշխատանքային ծրագրեր • գործունեության հաշվետվություններ • հրամաններ • կարգադրություններ • ժամանակացույցեր • զեկույցներ և այլն

  14. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • www.armedu.am Համագործակցության միջավայրեր • վիրտուալ համայնքներ   • հեռաուսուցում   • ֆորումներ   • խորհրդաժողովներ   • խորհրդատվություն   • հարցումներ և քվեարկություններ Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ Ֆորումներ • Քննարկում դասագրքերի վերաբերյալ • Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ • Մեր լեզուն, մեր խոսքը • Համակարգչային ուսումնական կենտրոնների աշխատակիցների վերապատրաստումներ • Համակարգչային կենտրոնների աշխատանքը, աշխատակցի դերը, վճարման կարգը

  15. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ • Առցանց միջոցառումներ • լուսանկարների մրցույթներ • «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» պարբեկանի մրցույթ • վիկտորինաներ և այլն • «Դպրոցական ակնթարթ»» • լուսանկարների մրցույթ ուսումնական հաստատությունների սովորողների և մանկավարժների համար • (29.09.09 –15.10.09) • 75 դպրոցներ • 215 մասնակիցներ • 425 լուսանկարներ • http://ktak.am/page.php?170 Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ Օրինակ

  16. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔ • www.ktak.am • Կայքը գործում է 2006 թվականի փետրվարից։ Այն լուսաբանում է ԿՏԱԿ–ի գործունեությունը և ներառում՝ • կազմակերպության նորություններ • ՏՀՏ նորություններ • հայտարարություններ • կազմակերպության մասին տեղեկատվություն • հղումներ • արխիվ։

  17. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԿՏՀ–ն ստեղծվել է 1999 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ում՝ ՀԲ «Կրթության կառավարում և ֆինանսավորման բարեփոխումներ» վարկային ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22 հ.485 – Ն որոշմամբ ԿԿՏՀ–ի շահագործման և հետագա զարգացման գործառույթները փոխանցվել են ԿՏԱԿ–ին։ ԿԿՏՀ–ն հավաքում, պահպանում, վերլուծում և տրամադրում է տեղեկատվություն՝ Հայաստանի կրթական ոլորտի ծրագրավորման և կառավարման նպատակով։ ԿԿՏՀ–ն կազմում և հրատարակում է ամենամյա կրթական վիճակագրական տեղեկագիր։

  18. ՄՄՈՒՀ ԲՈՒՀ ՀՀ ԿԳ նախարարություն Շահագրգիռ կազմակերպու–թյուններ Վիճակագրության ազգային վարչություն ԿՏԱԿ Հանրակրթական ուսումնական հաստատություններ Նախադպրոցական ուսումնական հաստատություններ Մանկա–պարտեզ Դպրոց • ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Տեղեկատվության հոսքերը Մասնագիտական ուսումնական հաստատություններ Համակարգը գործում է Համակարգը մշակվում է ՅՈՒՆԻՍԵՖ–ի դրամաշնորհային ծրագրով Համակարգը կմշակվի ՀԲ վարկային ծրագրով

  19. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  20. ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաս–տանյան մասնաճյուղի աջակցությամբ լրամշակվել, բազմացվել և Հայաստանի բոլոր դպրոցներին տրամադրվել են ԵՊՀ ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնա–կան ձեռնարկների լազերային սկավա–ռակները, դպրոցներում ստեղծվել են էլեկտրոնային գրադարաններ:

  21. ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ Ինտերնետի օգտագործման ուղեցույց 2009 թվականի վերջում կհրատարակվի «Ինտերնետի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը՝ կից ինտերակտիվ էլեկտրոնային սկավառակով և կտրամադրվի Հայաստանի բոլոր դպրոցներին: Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և աշակերտների համար՝ ինտերնետի օգտա–գործման գիտելիքները խորացնելու և հմտությունները զարգացնելու նպատակով։ Այն կնպաստի ՀԴԻՑ–ի հնարավորությունների արդյունավետ «օգտագործմանը» :

  22. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄ Կրթության ոլորտում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով 2008 թվականին ԿՏԱԿ-ը պետական բյուջեից հատ–կացված միջոցների հաշվին գնել և 2009 թվականի ընթացքում բոլոր կրթական հաստատու–թյուններին հանաձնվել է արտոնագրերի փաթեթը, որը մասնավորապես ընդգրկում է 8300-ական Windows Vista և Microsoft Office։ Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՆ և «Մայ–քրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» շրջանակներում։

  23. ՏՀՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Իրականացվում են կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության, գործընկերային կապերի հաստատման, այդ ծրագրերի համակարգման և կրթական հաստատություններում դրանց ներդրման աշխատանքներ, մասնավորապես. • դպրոցներում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած ինքնուսուցման «Ուսում» համակարգի ներդրման ծրագիր. • «Միկրոաշխարհներ ԼՈԳՈ» (“Microworlds LOGO”) էլեկտրոնային ուսուցողական միջավայրը դպրոցական ծրագրում ընդգրկելու «Քվանտ» վարժարանի առաջարկի ուսումնասիրություն։

  24. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբեր 2009 Երևան Հայաստանի Հանրապետություն, Երևան 0070, Ս. Վրացյան 73 Հեռ.՝ (+37410) 578 453, 578 455, Ֆաքս՝ (+37410) 578 456ktak@arminco.com, www.ktak.am

More Related