1 / 10

Հին քարե դար Պալեոլիթ

Հին քարե դար Պալեոլիթ.

brit
Télécharger la présentation

Հին քարե դար Պալեոլիթ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ՀինքարեդարՊալեոլիթ

  2. Մարդկության պատմության հնագույն շրջանը մենք անվանում ենք քարի դար, որովհետև աշխատանքային գործիքները պատրաստվում էին քարից։ Անշուշտ, գործիքները պատրաստվել են նաև փայտից և ոսկորից, սակայն դրանք ժամանակի ընթացքում ոչնչացել են և չեն պահպանվել։ Քարի դարի վաղ շրջանը, որը հաշվվում է հարյուր հազարավոր տարիներ, կոչվում է հին քարի դար կամ հնաքար (պալեոլիթ)։ Այն ավարտվում է մեզանից շուրջ 14 հազար տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհը հնագիտորեն լավ ուսումնասիրված չէ։ Այսուհանդերձ նրա տարբեր մասերում հայտնաբերվել են մարդու աշխատանքային գործունեության բազմաթիվ հետքեր, մասնավորապես նրա կողմից պատրաստված քարե գործիքներ վանակատից (օբսիդիան, սատանի եղունգ), որձաքարից (բազալտ), կայծքարից և այլ քարատեսակներից։ Հայաստանում հատկապես նշանավոր են Արագածի փեշերին բարձրացող Արտին լեռան վրա և Արզնիում գտնված հնավայրերը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ։

  3. ՄիջինքարեդարՄեզոլիթ

  4.  Մեզոլիթյան ժամանակաշրջանում՝ Ք. ա. 12-8-րդ հազարամյակներում, երբ Հայկական լեռնաշխարհում ազդարարվեց արվեստի ծագումը, քարը հանդես եկավ որպես մի ինքնատիպ «կտավ»: Հնագույն նկարիչներն անձավների պատերի բնականից հարթ մակերեսներին շագանակագույն, կարմիր և սև գույնի ներկերով պատկերում էին աստվածություններ, մարդկանց, կենդանիներ և երկնային լուսատուներ: Հայաստանի Հանրապետության մշակույթի հուշարձաններում, որպես արվեստի վաղագույն ժառանգություն, ցայժմ ունեցած տեղեկությունների համաձայն, առանձնանում են Խոսրովի Փոքր արգելոցի անձավապատկերները: Քարայրային գեղանկարչության նմուշներ են պատկերված Գառնի գյուղից 26-27 կմ արևելք, Դարբանդ գետակի աջ ափին, բնական անձավի (13,5 x 10 x 6 մ) արևմտյան և հյուսիսային պատերի վրա:

  5. ՆորքարեդարՆեոլիթ

  6. Նորաքարը (նեոլիթ) թվագրվում է Ք.ա. VII հազարամյակի կեսերից մինչև V հազարամյակի կեսերը։ Այս շրջանում կատարելության է հասնում քարի մշակման արվեստը, գործիքները հղկվում են, փայտե կոթավոր քարե կացիններով սկսում են պատրաստել սայլեր և մակույկներ։ Հանդես են գալիս մշտական կացարանները՝ բնակավայրերը։ Պատրաստվում են կավե առաջին ամանները, որոնց մեջ սկսում են կերակուր պատրաստել։ Կառուցվում են տաճարներ և ամրոց-մթերանոցներ։ Մարդը ոչ միայն յուրացնում, այլև արտադրում և մշակում է անհրաժեշտ մթերքը։ Հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների համար։ Հայկական լեռնաշխարհի ցեղերը արտաքին վտանգի աճի պայմաններում աստիճանաբար սկսում են միավորվել ցեղային միությունների մեջ, որոնք սփռված էին լեռնաշխարհի ողջ տարածքում։

  7. Նյութըպատրաստեց ԷդգարԳալստյան 6-2 դասարաննորդպրոց:

More Related