1 / 24

Հայաստանի Բագրատունիների թագավորություն

Հայաստանի Բագրատունիների թագավորություն. Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը Աշոտ Ա 885-890 Սմբատ Ա 890-91 4 Աշոտ Բ Երկաթ 914-929 Աբաս 92 8 -953 Աշոտ Գ Ողորմած 953-977 Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 Գագիկ Ա 989-1020 Հովհաննես–Սմբատ 1020-1041 Աշոտ Դ 1022-1040 Գագիկ Բ 1043-1045.

kizzy
Télécharger la présentation

Հայաստանի Բագրատունիների թագավորություն

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Հայաստանի Բագրատունիների թագավորություն

  2. Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը Աշոտ Ա 885-890 Սմբատ Ա 890-914 Աշոտ Բ Երկաթ 914-929 Աբաս 928-953 Աշոտ Գ Ողորմած 953-977 Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 Գագիկ Ա 989-1020 Հովհաննես–Սմբատ 1020-1041 Աշոտ Դ 1022-1040 Գագիկ Բ 1043-1045

  3. Աշոտ Ա885-890 • 855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ • 862–ին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ • Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական , ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ • Դեռևս 870–ական թթ. կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։

  4. Աշոտ Ա-ի թագադրումը

  5. Սմբատ Ա 890-914 • Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը:  • 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: 

  6. Աշոտ Բ Երկաթ 914-928 • Մուշեղի հետ 910–թ դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ • 915թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույսուժերի դեմ՝ ճգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակառակորդը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ • 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։

  7. Սևանա կղզում ամրացած Աշոտ Երկաթը փայլուն հաղթանակ է տանում թշնամու դեմ: Ծովամարտ

  8. Աբաս 928-953 • Նախքան թագավորելը՝ սպարապետը, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝ կանգուն ցայսօր։ Աբասը վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948–ին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրեց Արգինա, երկիրը մասմբ ազատեց արաբ հողատերերից զսպեց աբխազական թագավորների ոտնձգությունները Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է երկրի վերաշինությամբ:

  9. «Ահա սա է Տիրոջ տաճարը, որը ցանկանում էիր օրհնել:Այդ, այժմ բաց աչքերով տես նրա վայելուչ գեղեցկությունը, քանի որ այլևս չես կարող տեսնել»: Աբաս Բագրատունինի փորել է տալիս Բեր թագավորի աչքերը

  10. Աշոտ Գ Ողորմած 953-977 • Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ • 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ • Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։

  11. Աշոտ Գ Ողորմած 953-977 • 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ • Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ • Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ • Նրա կինը՝ Խոսրովանուշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղբատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ • Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

  12. Հայերը Անին պաշարող բյուզանդական զորքերին փախուստի են մատնում

  13. Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 • 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ • 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպակարանի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ • Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։

  14. Գագիկ Ա 989-1020 • Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ • Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ • Xդ. վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։

  15. Գագիկ Ա 989-1020 • 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–թ, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ • 1001–թ, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա-ն խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունիների թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։

  16. Գագիկ Ա

  17. Հովհաննես–Սմբատ 1020-1041 • Հայ իշխանների, կաթողիկոսի և ափխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ • Գահակալական պայքարի հետագա արման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։

  18. Հովհաննես–Սմբատ 1020-1041 • 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահնի ուսուցչապետ Դիոսկորոսին։ • 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։

  19. Աշոտ Դ 1022-1040 • Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ • Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

  20. Գագիկ Բ 1043-1045 • Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ • Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։

  21. Գագիկ Բ 1043-1045 • Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ • Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Հայաստան, գրավել Անին, Կորշանելով հայ Բագրատունիների թագավորությունը։Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է բյուզանդացիների ձեռքով։

  22. Դվինի երկրաշարժը

  23. Անիի զինանշանը • Այս դեպքը պատահել է տասներորդ դարում` մոտավորապես ինը հարյուր վաթսուներեք – ինը հարյուր վաթսունչորս թվականներին, երբ կառուցվում էին Անիի «Աշոտաշեն» կոչվող պարիսպները: • Աշոտ երրորդ Բագրատունի արքան պարիսպներից դուրս մի հովազ էր պահում: • Մի օր` արշալույսին թշնամու վայրագ հրոսակախմբերը հայտնվում են մայրաքաղաքի քարակոփ պարիսպների տակ: Ընչաքաղց զինվորները վայրենի աղաղակներով հարձակվում են հովազի կացարանի վրա:Նրանք սուրսայր նիզակներով կրնկահան են անում կացարանի դուռը` հուսալով, թե այնտեղ ավար կգնա: Դուռն ընկնելուն պես հովազը սարսռազդու մռնչյունով ոստանում է ու սկսում հոշոտել զինվորին: Թշնամին սարսափահար փախչում է: Ամրոցի բարձր աշտարակին կանգնած արքան քահ-քահ ծիծաղում է` տեսնելով մազապուրծ փածչող ելուզակներին: • Այդ դեպքից հետո Գագիկ արքայի հրամանով Անիի գլխավոր դարպասին քանդակում են թշնամու հալածող հովազի պատկերը: • Միջնադարյան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենաշքեղ քաղաքը եղել է Անին: Այստեղ է փայլատակել հայ մեծահանճար վարպետների կառուցողական արվեստը: Ոչ մի տեղ չեն եղել այնպիսի հոյակերտ տաճարներ, ոչ մի քաղաք չի ունեցել այնպիսի ուղիղ ու երկարաձիգ փողոցնելր, սալապատ գետնուղիներ, ինչպիսիք Անիում էին: Կարկաչուն ցայտաղբյուրները, սաղարթախիտ ծառուղիները, գմբեթարդ եկեղեցիները առանձին շուք ու փայլ էին հաղորդում չքնաղագեղ քաղաքին:

More Related