1 / 16

Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ.

Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ. Ուրարտական արքա Նախորդող Իշփուինի Մենուա մ.թ.ա. 786-764 Հաջորդող Արգիշտի Ա. Ք.ա. 810 թ. Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան: Նա իր գահակալության ընդացքում կատարել է կարևոր գործունեություններ :. Մենուայի գործունեությունները.

onslow
Télécharger la présentation

Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ.

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Մենուա թագավորԿառավարել էՔ.ա. 810-786թթ.

  2. Ուրարտական արքա ՆախորդողԻշփուինի Մենուամ.թ.ա. 786-764 ՀաջորդողԱրգիշտի Ա • Ք.ա. 810թ.Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան:Նաիրգահակալությանընդացքումկատարել է կարևորգործունեություններ:

  3. Մենուայիգործունեությունները • Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին) և նրանքստեղծելենՈւրարտուիառաջին կանոնավոր բանակը:

  4. Մենուայի թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք: • Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Էրզրումի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ և տաճարներ: Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ:

  5. Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները և այնտեղէլ Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը: • Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում:

  6. Ուրարտու

  7. Մենուայի ջրանցքը • Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց: Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում յուրահատուկ տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան): Մենուան ջրանցքներ է անց-կացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում:

  8. Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)

  9. Արգիշտի ԱթագավորԿառավարել էՔ.ա. 786-764թթ.

  10. Ուրարտական արքա ՆախորդողՄենուա Արգիշտի ԱՀաջորդողՍարդուրի Բ • Արգիշտի Ա-ը Մենուա թագավորի որդին և հաջորդն է: Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30):

  11. Արշավանքները • Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: • Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել է մինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին:

  12. Շինարարական աշխատանքներ • Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն:

  13. Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

  14. Կառավարման 11-րդ տարում (ք.ա. 776 թ.) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:

  15. Արգիշտի Ա թագավորի հուշարձանը Էրեբունիի թանգարանի դիմաց

  16. Նյութը պատրաստեց– Մկրտչյան Էլեն10-4 • Ղեկավար – ԱրսենԳալստյան

More Related