1 / 30

Դասընթաց ձեզ համար,

ԱԿՏԻՎ ԾՆՈՂ , ԱԿՏԻՎ ՀԱՄԱՅՆՔ. Դասընթաց ձեզ համար, Ծնողական անկյուն՝ քննարկումներ, կարծիքներ,հրապարակումներ, <Բաց դռների օր> ակցիայի անցկացում՝ հանդիպումներ, հաջողակ ծնողների փորձի փոխանցում աշակերտներին . Լրատվական աշխատանք. ÌÝáÕ³Ï³Ý ÏñÃáõÃÛուÝ, Ýå³ï³ÏÁ՝ ակտիվ ծնող

sammy
Télécharger la présentation

Դասընթաց ձեզ համար,

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ԱԿՏԻՎ ԾՆՈՂ , ԱԿՏԻՎ ՀԱՄԱՅՆՔ Դասընթաց ձեզ համար, Ծնողական անկյուն՝ քննարկումներ, կարծիքներ,հրապարակումներ, <Բաց դռների օր> ակցիայի անցկացում՝ հանդիպումներ, հաջողակ ծնողների փորձի փոխանցում աշակերտներին. Լրատվական աշխատանք

  2. ÌÝáÕ³Ï³Ý ÏñÃáõÃÛուÝ, Ýå³ï³ÏÁ՝ ակտիվ ծնող Ծրագրի իրականացման վայրը՝ ք.Եղեգնաձոր N1 հիմնական դպրոցի Դպրոց-կենտրոն շահառուները՝ Վայոց ձորի մարզի 20 համայնք-ների դպրոցների և 4 Դպրոց-կենտրոնների ծնո-ղական խորհուրդներ, ծնողներ. ԱԿՏԻՎ ԾՆՈՂ, ԱԿՏԻՎ ՀԱՄԱՅՆՔ

  3. Ծրագրինպատակը Նպաստել Վայոց ձոր մարզի 20 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների, անդամների և մարզի 4 Դպրոց–կենտրոնների ծնողների, ծնող մանկավարժների ակ-տիվ և ստեղծագործական ներգրավմանը դպրոցի ուսում-նադաստիարակչական գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացին: Ծրագրի շահառուները -Վայոց ձորի մարզի 20 համայնքների դպրոցների ծնողական խորհուրդների նախագահներ, ծնողներ. ԱԿՏԻՎ ԾՆՈՂ, ԱԿՏԻՎ ՀԱՄԱՅՆՔ

  4. Ծրագրիխնդիրները՝ Դասընթացների կազմակերպում՝ ա. Օժանդակել ծնողական խորհուրդներին՝ հստակ պատկերացում կազմելու իրենց գործունեության շրջանակների մասին՝ ներառելով նաև ծնողների իրավունքները, պարտականությունները և միջազգային փորձի իրազեկումը: բ. Գիտելիքների հաղորդման միջոցով բարձրացնել նրանց ստեղծագործական և կազմակերպչական կարողություններն ու հմտութունները: ԱԿՏԻՎ ԾՆՈՂ, ԱԿՏԻՎ ՀԱՄԱՅՆՔ

  5. Տարբեր մասնագիտություն ունեցող ծնողների բանկի ձևավորում և այդգիտելիքներիտարածում: Մասնագիտական կողմնորոշման նպատակով 9-րդ դասարաններում դասերի վարում ծնողների կողմից /գործարար-ծնող, բժիշկ-ծնող, իրավաբան–ծնող/: Նրանց իրենց հաջողությունների մասին տեղեկատ-վության փոխանցում, ինչպես նաև շնորհալի ծնողների միջոցով ազգային արհեստների և արվեստի որոշ տեսակների փորձի փոխանցում, /գոբելեն, գեղանկար, ասեղնագործություն և այլն/: <ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ> ակցիայի անցկացում

  6. Ծրագրի իրականացրած բոլոր գործողութ-յունները և ձեռքբերումները կլուսաբանվեն DVD-ների և բուկլետների միջոցով և կբաժան-վեն ծնողներին ու Դպրոց-կենտրոններին: Ծրագրի ավարտին դրանք բոլորը կցուցա-դրվեն նաև այն ծնողներին, ովքերչենմաս-նակցելսեմինարներին: Նրանք կփոխանցեն իրենց ձեռք բերած գիտելիքները և փորձը մյուսներին: Ծրագրային գործողությունների լուսաբանում

  7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ • Ծրագրի արդյունքում ակնկալում ենք ունենալ ակտիվ ծնողներ, որոնք նաև մյուսների ակտիվությունը կխթանեն, և յուրաքանչյուր ծնող կդառնա ոչ միայն տանը, այլև դպրոցում իր ԵՐԵԽԱՅԻ ՈՒՂԵԿԻՑԸ: Կամբողջանա մեզ հայտնի եռանկյունին՝ ծնող-աշա-կերտ-ուսուցիչ: Կշահեն և երեխաները, և ուսու-ցիչ-ները, և ծնողները, վերջնաարդյունքում՝ հասարա-կությունը. • Իրականացվածգործողությունները կխթանեն ծնող-ների ակտիվությանը՝ նպաստելով նրանց վերաբերմունքի փոփոխությանը:

  8. Կյանքի և իր ներուժի ամբողջական զարգացման իրավունք. համապատասխան սնունդ, ապրելու տեղ և մաքուր ջուր կրթություն առողջապահություն ազատ ժամանց և հանգիստ մշակութային միջոցառումներ տեղեկատվություն իրենց իրավունքների մասին արժանապատվություն ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիան երաշխավորում է հետևյալ իրավունքները

  9. Պաշտպանված լինելու իրավունք բռնությունից և անտեսումից շահագործումից դաժանությունից Որոշումների կայացմանը հետևյալ կերպ մասնակցելու իրավունք արտահայտելով իրենց կարծիքը, որը պետք է հարգվի և հաշվի առնվի, արտահայտելով իրենց կարծիքը այն հարցերի շուրջ, որոնք իրենց են վերաբերում, ազատորեն հաղորդակցվելով այլ մարդկանց հետ, տեղեկատվություն ստանալով: Երեխաների իրավունքները

  10. Դրական դաստիարակման մոտեցումը հիմնված է • երեխայի առողջ զարգացման, • բռնությունից պաշտպանվելու, • սովորելու իրավունքների վրա

  11. Ծնողներին ուսուցանել դրական դաստիարակության մոտեցումներն ու մեթոդները. Սովորեցնել ծնողին լսել ու հարգել երեխայի կարծիքը. Ծնողների տալ ամենատարածված խնդիրների լուծման այլընտրանքներ. ÌÝáÕ³Ï³Ý ÏñÃáõÃÛ³Ý Ýå³ï³ÏÁ

  12. ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիան և ՀՀ օրենսդրությունն ամրագրում են, որ ծնողը պարտավոր է. Երեխայի համար ապահովել անվտանգ և բարենպաստ միջավայր, հոգալ նրա տարրական կարիքները. Զբաղվել երեխայի դաստիարակությամբ. Ապահովել նրա պարտադիր ուսուցումը. Ապահովել ժամանակին բուժօգնություն,եթե դրա կարիքը կա. Ապահովել նրա խաղի և ժամանցի կազմակերպումը Սիրել երեխային և հարգել նրա իրավունքներն ու արժանապատվությունը. Զերծ պահել երեխային ամեն տեսակի բռնություններից` այդ թվում ֆիզիկական, հոգեբանական /ներառյալ անտեսում և բանավոր վիրավորանքներ/, սեռական բռնություններից, ինչպես նաև շահագործումից: Ծնողի պարտականությունները

  13. Համաձայն ՀՀ սահմանադրության, «”Կրթության մասին” և “Երեխաների իրավունքների պաշտպանության մասին” օրենքների` յուրաքանչյուր երեխա` Հայաստանում պետք է ընդհանուր միջնակարգ կրթություն ստանա: Ընդհանուր միջնակարգ կրթությունը պարտադիր է և անվճար: Երեխային նման իրավունքից զրկելը հանդիսանում է ՀՀ օրենքի խախտում: Կրթության իրավունք

  14. Ծնողները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի. Պաշտպանեն երեխաներին թե′ տանը, թե′ շրջապատում տեղի ունեցող դժբախտ պատահարներից` այրվելուց, թունավորվելուց, վնասվելուց, բարձրությունից ընկնելուց. պատվաստումներ կատարեն երեխաներին տարբեր հիվանդություններից պաշտպանելու համար մաքուր պահեն երեխաներին և տունը` վարակները նվազեցնելու նպատակով երեխաներին տաք հագուստ տրամադրեն` ցրտից պաշտպանելու նպատակով խորհուրդներ տան երեխաներին այն մասին, թե ինչպես խուսափեն ռիսկային իրավիճակներից և այլն: Երեխայի պաշտպանություն

  15. Ծեծը և վիրավորանքները և նվաստա- Ցումները չեն բերում դրական վարքագծի. Բացասականը ծնում է բացասական, որն ի վերջո վերածվում է ագրեսիայի, իսկ հետա-գայում` ատելության բոլորի նկատմամբ: Հ Ի Շ Ե Ց Ե’ Ք

  16. Երեխային ծեծելը, ոտքով հարվածելը, մազերից քաշելը, այրելը/կտրելը մարմնի մասերը ոլորելը և նույնիսկ ապտակը կարող են հասցնել բարդագույն խնդիրների: Ապահովե’ք Ձեր երեխայի առողջ զարգացումը և սոցիալականացումը

  17. այն երկարատև լուծումների շղթա է, որը զարգացնում է երեխայի կարգապահությունը, Հաղորդակցության միջոցով կանոնների, սահմանափակումների և ակնկալիքների փոխանցումն է, այն երեխայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կառուցումն է, այն երեխային կյանքի մասին դասեր սովորեցնելն է, դաստիարակման դրական մոտեցումը երեխայի` բարդ իրավիճակները հաղթահարելու նկատմամբ վստահության և իմացության ամրապնդումն է, այն վարվեցողության կանոնների, բռնությունը բացառելու, կարեկցանքի, ինքնահարգանքի, մարդու իրավունքների և այլոց նկատմամբ հարգանքի ուսուցանումն է: Ինչ է դաստիարակման դրական մոտեցումը

  18. Որևէ տեսակի պատիժ չի կարող ուղղել երեխայի վարքը. Բացասական վարագծին բացասական պատասխանը բերում է կրկնակի բացասական վարքի` երբեմն թաքնված. Ցանկացած, նույնիսկ ամենադժվար վարքային խնդիրներով երեխային կարելի է դարձի բերել՝ նրա հետ հանգիստ խոսելով, բացատրելով, անհրաժեշտության դեպքում նաև մասնագետի միջամտությամբ. Հ Ի Շ Ե Ց Ե’ Ք

  19. Երեխայի զարգացումը 5-9 տարեկան Սա շրջադարձային փուլ է, քանի որ սկսվում է հիմնական ուսումնառության շրջանը: Երեխան սովորում է` ինքնուրույն լինել` առանց ծնողների, շփվել շատ նոր երեխաների հետ, արդարացնել իր համար նոր մեծահասակների ակնկալիքները, հետևել օրակարգին և կանոններին

  20. Այս փուլում ծնողների աջակցությունը երեխային անհրաժեշտ է օդի նման: Ծնողը պետք է ներգրավված լինի երեխայի դպրոցական կյանքում, սակայն չոտնահարի երեխայի ինքնուրույնության և անհատականության իրավունքը: Այս փուլից սկսած ծնողը պետք է հասկանա, որ երեխայի հետ լավ հարաբերությունների գրավականը երեխայի անհատականության ընկալումն է: Պարտադիր չէ, որ Ձեր երեխան լինի իսկը Ձեզ նման, նա կարող է ունենալ այլ վարք, այլ տեսակետներ և եթե դրանք նույնիսկ անընդունելի են, ապա պետք է փորձել ազդել երեխայի վրա այնպես, որ նա դա ուղղակիորեն չզգա: Կարողացե’ք երեխային նայել նրա իսկ աչքերով: Ստեղծեք այնպիսի միջավայր, որ երեխան վստահի և կիսվի Ձեզ հետ: Ուսուցիչների հետ եղեք համագործակցող, այլ ոչ թե գրավեք մեղադրողի դիրք, եթե Ձեր երեխան վարքային խնդիր ունի: Դա առաջինը Ձեր գործն է: Հ Ի Շ Ե ՑԵ’Ք

  21. Երեխայի զարգացումը 9-13 տարեկան Սա երեխայի սեռական հասունացման տարիքն է, որով էլ պայմանավորվում է բնավորության և վարքի մի շարք փոփոխություններ: Երեխաներն այս շրջանում` • Ավելի մեծ անկախություն են պահանջում • Ձգտում են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընկերների հետ • Հաճախ չեն համաձայնում իրենց ծնողների հետ.

  22. Ծնողներին՝ • օգնե՛ք նրանց՝ տեսնելու իրենց ուժեղ կողմերն ու բնավորության առանձնահատուկ գծերը, • ընդգրկվա՛ծ եղեք երեխայի դպրոցում, • հետաքրքրվե՛ք նրանով, թե ինչ է երեխան կարդում, խաղում և դա քննարկե՛ք նրա հետ, • ճանաչե՛ք նրանց ընկերներին, թու՛յլ տվեք ժամանակ անցկացնել ձեր տանը, հանդիպել ընտանիքի անդամներին, • մո՛տ եղեք, բայց պահե՛ք սահմանը, • իմացե՛ք թե որտեղ է երեխան և ում հետ, բայց հարգե՛ք նրա անհատականությունն ու աճող կարիքը անկախության և անձնական կյանքի նկատմամբ, • ցու՛յց տվեք երեխային, որ վստահում և հավատում եք նրան, • մի՛ խուսափեք այն հարցերի պատասխաններից, որոնք կապված են երեխայի ֆիզիոլոգիական և սեռական հասունացման և դաստիարակության հետ:

  23. Երեխայի զարգացումը 14-18 տարեկանում • Սա չափահասության տարիքն է: • Երեխան ձգտում է առավել անկախության • Փորձում է գտնել իր ուրույն անհատականությունը • Դառնում է ավելի խիզախ և անընդհատ փնտրում է նոր բաներ • Այս տարիքում վտանգի իրական աստիճանը երեխան լավ չի գիտակցում • Ծնողի միջամտությունն ընդունում է որպես անվստահություն իր անձի նկատմամբ

  24. Ծնողներին՝ Ծնողն այս շրջանում պետք է` • Հետևի երեխայի քայլերին և վարքին, սակայն դա անի աննկատելի կերպով և միջամտելիս զգույշ լինի: • Պետք է կարողանա երեխայի մոտ պահպանել վստահությունը, որ վերջինս իր հետ կիսի իր խնդիրներն ու անհանգստությունները: • Ձեր երեխան փորձարկում է իր “թևերը”: Նա երբեմն կընկնի: Բայց կսովորի թռչել ձեր օգնությամբ: • Փորձեք ամրապնդել ծնող-երեխա կապը, • վերահսկողության տակ պահել երեխայի գործողությունները, • խթանել երեխայի անկախությունը:

  25. ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ինչն է առաջացնում սովորելու հետ կապված դժվարություն. • Տարիքային խմբի համեմատ ավելի դանդաղ զարգացումը. • Նյարդային համակարգի որոշ անբացատրելի խախտումները. • Նախքան ծնվելը կամ մանկության վաղ հասակում ստացած վնասվածքները • Ժառանգական գործոնը • Լսողական, տեսողական կամ մտավոր խնդիրները

  26. Ինչ պետք է անի ծնողը • Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ լավ առաջադիմություն դպրոցում, ապա պետք չէ նրան պատժել կամ վիրավորել, փոխարենը փորձեք դիմել մասնագետի և պարզել, թե ինչ խնդիր ունի երեխան: • Պետք չէ մերժել կամ ժխտել իրողու-թյունը, փոխարենը փորձեք օգնել երեխային հնարավորության սահմաններում:

  27. Ծնողների համար կարևոր է հիշել` • եթե երեխան ապրում է քննադատությամբ, ապա նա սովորում է դատել, • եթե երեխան ապրում է թշնամանքով, ապա նա սովորում է պայքարել, • եթե երեխան ապրում է ծաղրանքով, ապա նա սովորում է ամոթխած լինել, • եթե երեխան ապրում է վախով, ապա նա սովորում է զգուշավորություն, • եթե երեխան ապրում է ամոթով, ապա նա սովորում է մեղքի զգացում ունենալ, • եթե երեխան ապրում է հանդուրժողականությամբ, ապա նա սովորում է համբերատար լինել, • եթե երեխան ապրում է խրախուսանքներով, ապա նա սովորում է ինքնավստահ լինել,

  28. եթե երեխան ապրում է ստանալով, ապա նա սովորում է սիրել, • եթե երեխան ապրում է ճանաչողականությամբ, ապա նա սովորում է նպատակ ունենալ, • եթե երեխան ապրում է անկեղծությամբ, ապա նա սովորում է, թե ինչ է ճշմարտությունը, • եթե երեխան ապրում է ազնվությամբ, ապա նա սովորում է արդարությունը, • եթե երեխան ապրում է անվտանգությամբ, ապա նա սովորում է վստահություն ունենալ իր և շրջապատի հանդեպ, • եթե երեխան ապրում է ընկերասիրությամբ, ապա նա սովորում է, որ աշխարհը հաճելի վայր է, որտեղ կարելի է ապրել, սիրել և սիրվել:

  29. ՀԻՇԵՑԵՔ • Հիշեք, Ձեր բարկությունը ուղիղ կապ ունի դաստիարակության մեթոդների  հետ: Դա ազդում է ձեր` փոքրիկի հետ զրույցի  ու նաեւ դաստիարակության մեթոդների վրա: Եթե ընտանեկան խնդիրները դուք չեք լուծում ընտանյոք, նշանակում է` երեխայի դաստիարակության հարցում էլ չեք ունենա միասնական մոտեցում: Դուք ամուսիններով առավելագույնը կարող եք մտնել  լավ կամ վատ ոստիկանի պարտականությունների մեջ, երբ ձեզնից մեկը թելադրող սերժանտն է, մյուսը` կարգ ու կանոն հաստատողը: Բայց հիշեք, որ հենց այդ իրավիճակի պատճառով  է երեխան սկսում  խճճվել` արգելքի ու թույլատրման սահմանների մեջ: Հնարավոր է նաեւ, որ  արդյունքում`երեխաները ձեզ երկուսիդ իրար դեմ հանեն: Բայց սա ամենավատ բանը չէ, որ նրանք կանեն: Երբ երեխաները տեսնեն ձեր բարկությունը, հնարավոր է կարծեն, որ կյանքի բարդություններին բարկությամբ արձագանքելը նորմալ երեւույթ է:  Նրանք տեսնում են, որ մայրիկն ու հայրիկը  բորբոքվում են անգամ մանրուքների պատճառով, հետեւաբար ենթադրում, որ դա ընդունելի է նաեւ իրենց համար: Արդյունքում` «դժվար երեխան» պատրաստ է:

  30. Թ Ո Ղ Ձ Ե Ր Ե Ր Ե Խ Ա Ն Ե Ր Ը Լ Ի Ն Ե Ն Ա Ռ Ո Ղ Ջ ՈՒ Ե Ր Ջ Ա Ն Ի Կ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Նյութը պատրաստեց դասընթացավար Կարինե Մովսիսյանը Ակտիվ ծնող, ակտիվ համայնք

More Related