1 / 13

 1884 թ. հուլիսի 12 ( Լիվոռնո ,  Իտալիա )  1920 թ. հունվար 24 ( Փարիզ ,  Ֆրանսիա )

 1884 թ. հուլիսի 12 ( Լիվոռնո ,  Իտալիա )  1920 թ. հունվար 24 ( Փարիզ ,  Ֆրանսիա ). Ամեդեո Մոդիլիանի.

hamlin
Télécharger la présentation

 1884 թ. հուլիսի 12 ( Լիվոռնո ,  Իտալիա )  1920 թ. հունվար 24 ( Փարիզ ,  Ֆրանսիա )

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1.  1884 թ. հուլիսի 12 (Լիվոռնո, Իտալիա) 1920 թ. հունվար 24(Փարիզ, Ֆրանսիա) Ամեդեո Մոդիլիանի

  2. Մոդիլիանին ծնվել է հրեական-սաֆադական ընտանիքում, Լիվոռնոյում:Նա երեխաներից ամենակրտսեր՝ չորրորդ երեխան էր։ Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանինճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիս էր։ • Երբ ծնվում է Ամեդեոն (ընտանեկան անունը Դեդո) ընտանիքի վիճակը, որը զբաղվում էր փայտի և ածուխի վաճառքով, վատթարանում են։ Մայրը, որը 1855թ. ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերենի դասավանդությամ ինչպես նաև թարգմանչությամբ, այսպիսով Մոիդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում։ Համարվում է որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասանդ Մոդիլիանիի վրա։ Նրա օրագիրը, որը նա սկսեց լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը։ • 11 տարեկան հասակում Մոդիլիանի հիվանդանում է պլեվրիտով, 1898թ.`տիֆով,որը այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Դա հանդիսացավ նրա կյանքի հեղափոխող պատճառներից մեկը։ Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի` պառկած լինելով ցնցումային զառացանքների մեջ՝ Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր՝ որպես նկարիչ դերը։ Լավանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի նա կարողանար սկսել սովորել նկարչություն Լիվոռնոյի արվեստի Ակադեմիայում։

  3. Ամեդեո Մոդիլիանին 1898 թ-ից Լիվոռնոյում սովորել է քանդակագործ Գուլելմո Միկելիի գեղարվեստի մասնավոր ստուդիայում, միաժամանակ գեղանկարիչ Ջինո Ռոմիտիի արվեստանոցում յուրացրել է նյու (մերկ մարմինների պատկերներ) ժանրի գաղտնիքները, 1902 թ-ից հաճախել է Ֆլորենցիայի ազատ ոճի նկարչության դպրոց, 1903 թ-ից՝ Վենետիկի գեղեցիկ արվեստների ինստիտուտ: 1906 թ-ին տեղափոխվել է Փարիզ, սովորել է Կոլարոսսիի ակադեմիայում: 1907–08 թթ-ին Մոդիլիանին մի քանի գեղանկարներով առաջին անգամ մասնակցել է Աշնանային և Անկախների սալոնների ցուցահանդեսներին: 1909 թ-ից ստեղծագործել է Մոնպառնասի արվեստանոցում:  • Մոդիլիանիի բարդ ներաշխարհն ու տաղանդը բացահայտվել ու հղկվել են նկարիչներ Անրի Թուլուզ-Լոտրեկի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, Կոնստանտին Բրընկուշիի նաև իտալական արվեստի և աֆրիկյան արձանագործության ազդեցությամբ: 

  4. Ինքնադիմանակար 1919

  5. Հարսնացուն և փեսան 1915

  6. Ծեր գնչուհի երեխայի հետ1919

  7. Նստած կինը երեխայի հետ1919

  8. Թավջութակահարը1909

  9. Բազմոցին նստած մերկ կինը1917

  10. Նստած մերկ կինը1918

  11. Մոդիլիանին ուներ թույլ առողջություն՝ հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։ • Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսքիզներ, չնայած 1909-1914 թթ. հիմնականում զբաղվում էրքանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի պահպանվել են մի քանի բնանկարներ, նատյուրմորտներ, սակայնայլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։

  12. Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆովիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործուտյունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոտբիս»վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդելիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։

More Related